ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մի հատ հլը իրար քննեք»

«Մի հատ հլը իրար քննեք»
25.01.2013 | 01:24

Նախագահական թեկնածուների նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրերին արդեն իսկ ակնհայտ է, որ ամենահետաքրքիր քարոզարշավը վարում է Րաֆֆի Հովհաննիսյանը` տնից տուն, բակից բակ, վարսավիրանոցից վարսավիրանոց, կարուսելից կարուսել. մարտավարությունը նորույթ է, ընտրողին գործընթացի անմիջական մասնակից դարձնելու արևմտյան «փիս խասիաթ»: Սակայն այդ մեթոդաբանությունը երկարելու դեպքում կարող է և հոգնեցնել. անհրաժեշտ ասելիքի առումով թեկնածուի փորձությունը դեռ առջևում է:
Ամենագաղափարական նախընտրական քարոզարշավը վարում է Հրանտ Բագրատյանը. նա, ի տարբերություն այլոց, սկսել է գյուղից ու ճանաչում է գյուղը, ընդ որում` նրա ասածներին որևէ մեկը հակադարձել անզոր է: Եվ եթե այս տենդենցը շարունակվի, ապա ասելիքի սովի մեջ հայտնված հանրապետությունն ու գյուղացին, ի դեմս նրա, գործընկեր կունենան:
Մնացած թեկնածուները (Սերժ Սարգսյանի քարոզարշավի «պրելեստների» մասին խոսելու ենք առանձին) վարում են վայրիվերո, անկազմակերպ, Արման Մելիքյանի դեպքում` անգամ անհասկանալի քարոզարշավ:
Սա է պատճառը, որ երկրորդ պատվավոր տեղի համար պայքարի են ելել Բագրատյանն ու Րաֆֆին: Ի դեպ, եթե այն ուժերը, որոնք մեզ հետ բանավոր զրույցում ասում են, որ պաշտպանելու են Բագրատյանին, նաև պաշտոնական հայտարարության տեսք տան այդ «ասումին», ապա Բագրատյանի շանսերն այս խաղում անչափ բարձր կլինեն:
Հետաքրքիր է` ինչո՞ւ բոլոր թեկնածուները մի գլուխ պնդում և ուզում են բանավիճել Սերժ Սարգսյանի հետ:
Ի՞նչ պակաս բանավեճ կլինի Բագրատյանի ու Րաֆֆու միջև:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ